Ամբողջ ամառ սարիթաղցիները, հերիք չէ, շոգից նեխած աղբի դարդից էին սրտնեղում, այժմ էլ, աչքները աղբատար մեքենայի ճամփին, այս սառնամանիքին անընդհատ դուրս ու ներս անելով` սպասում են, թե երբ կբարեհաճի այն ժամանել, որպեսզի ազատվեն կուտակված աղբից ու թափոններից: